ՎԶԵԲ-ը մրցանակ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

28.06.2018 16:58
ՎԶԵԲ-ը մրցանակ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ EBRD-ի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme)  ճանաչվել  է «Հայաստանում 2017թ.-ին առևտրի  ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մրցանակը շնորհել է՝ հաշվի առնելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից 2017 թվականի ընթացքում իրականացրած առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը», – նշվում է տարածած հաղորդագրություում:

«Բանկն անընդհատ ավելացնում է ՓՄՁ-ներին տրամադրվող ծառայությունների ծավալը՝ միաժամանակ ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների շրջանակը՝ դրանք դարձնելով ավելի ճկուն, ժամանակակից տենդենցներին համապատասխանող։ Անընդհատ ներդնում ենք տարաբնույթ թվային լուծումներ, ինչը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել ծառայությունների մատուցումը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրող առաջատար բանկերից մեկն է, և ՎԶԵԲ-ի կողմից մեզ շնորհված մրցանակը դրա վառ ապացույցն է։  Բարձր ենք գնահատում մեր և EBRD-ի համագործակցությունը, ինչի արդյունքում մենք էլ ավելի ենք մեծացրել մեր բիզնես գործունեության աշխարհագրությունը»,- նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը ասաց. «Առևտրի ֆինանսավորումը տնտեսական զարգացման և աճի խթանման կարևորագույն մաս է: Մեր գործընկեր բանկերը, տրամադրելով ֆինանսական միջոցներ, խթանում են տեղական ընկերությունների՝ նոր շուկաներ գրավելուն: ՎԶԵԲ-ը հպարտ է, այս ամենի մաս կազմելու համար և այս մրցանակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նկատմամբ մեր հարգանքի և գնահատման արտահայտումն է»:

ՎԶԵԲ-ի «Առևտրի խթանման» ծրագիրն իրականացվում է 1999 թվականից: Ծրագրի նպատակն է խթանել արտասահմանյան առևտուրը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրների միջև: Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը տրամադրում է երաշխիքներ միջազգային հաստատողի կարգավիճակ ունեցող բանկերին և կարճաժամկետ վարկեր ընտրված բանկերին և ֆակտորինգային ընկերություններին՝ տեղական արտահանողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին տրամադրելու համար: 2017 թվականի ընթացքում մասնակից բանկերը ՎԶԵԲ-ի աջակցությամբ ֆինանսավորել են 25 երկրներում 1.9 մլրդ եվրո արժողությամբ առևտրային գործարքներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև