Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.-ի մայիսին կրճատվել է 1,6%–ով կամ 6 754.4 մլն դոլարով

02.07.2018 14:24
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.-ի մայիսին կրճատվել է  1,6%–ով կամ 6 754.4 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2018 թ.-ի մայիսի վերջի տվյալներով կազմել է 6 754.4 մլն դոլար` մեկ ամսում կրճատվելով 1,6%-ով կամ 112,9 մլն դոլարով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանի արտաքին պետական պարտքը 2018 թ.-ի մայիսի վերջում կազմել է 5 494.2 մլն դոլար` կրճատվելով 39,6 մլն դոլար:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 897.7 մլն դոլար բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (30 մլն դոլարի անկում), իսկ հանրապետության Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 596.4 մլն դոլար (9,6 մլն դոլարի անկում):

Հայաստանի ներքին պարտքը 2018 թ.-ի մայիսի վերջին կազմել է 1 260.2 մլն դոլար` նվազելով 73,3 մլն դոլարով: Ընդ որում, մոտ 1 102.6 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտքին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 148.52 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև