Կոնվերս բանկը հերթական 25% cashback ակցիան է հայտարարել` բանկի 25–ամյակի կապակցությամբ

02.07.2018 16:24
Կոնվերս բանկը հերթական 25% cashback ակցիան է հայտարարել` բանկի 25–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Կոնվերս Բանկը Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակում  հայտարարում է «Արգենտինական գինու շաբաթ» հերթական  ակցիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիայի շրջանակում հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկի գործընկեր ռեստորաններում  գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի` անկանխիկ վճարում կատարած  հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:

Դրան զուգահեռ կկուտակվեն  Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել արժեքավոր նվերներով:

«Սա այս տարի թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակներում՝ 25-ամյակի կապակցությամբ,  Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25 տոկոսի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակներում տարեկսզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ», – նշվում է հաղորդման մեջ։

Նշվել է նաև, որ առաջիկայում բանկը հանդես կգա նոր շահավետ առաջարկներով, մասնավորապես, կլինեն խրախուսման ակցիաներ, ինչպես նաև արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրում:

25-ամյակի միջոցառումների շրջանակում բանկն աջակցում է նաև Երևանում ու մարզերում  առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականմանը:

Առաջիկա նախագծերից առանձնացվել են հուլիսի 22-29-ը կայանալիք «Սևան Ստարտ-ափ»-ը, որտեղ բանկը հանդես է գալիս որպես հովանավոր և մասնակից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում և Արցախում մարզահրապարակների շինարարությունը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև