02.07.2018 19:18
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի թոփ-մենեջմենթում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Բանկի Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահն Իվան Տելեգինն է։
Սոֆյա Մաճկալյանը նշանակվել է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրենի պաշտոնում, Տնօրինության անդամի ժ/պ է:
Դմիտրի Լիսիչենկոն նշանակվել է Ֆինանսական դեպարտամենտի Տնօրենի, Տնօրինության անդամի ժ/պ պաշտոնում։
Ալեքսեյ Գլադիլինը զբաղեցնում է Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրենի պաշտոնը։
Լալի Սվիմոնիան նշանակվել է Ադմինիստրատիվ դեպարտամենտի Տնօրեն: Վերահսկում է գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի, Բանկի Աշխատակազմի և Տնտեսական վարչության աշխատանքը:
ՎերոնիկաԿարապետյանը նշանակվել է Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նունե Մնացականյանը նշանակվել է Աշխատակազմի ղեկավար:
Աննա Հովհաննիսյանը նշանակվել է գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար։
Բանկից հայտնում են, որ իրենց գործունեությունը Բանկում ավարտել են Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալներ Արմեն Սարգսյանը և Ալյոնա Ստրատան:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: