Հայաստանում գնաճը հունիսին կազմել է 0,9%

06.07.2018 20:17
Հայաստանում գնաճը հունիսին կազմել է 0,9%

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2018 թ.–ի հունիսին, 2017 թ.–ի հունիսի համեմատ, ավելացել են 0,9%–ով։ Նման տվյալներ է ներկայացնում է Հայաստանին ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գները (այդ թվում ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) նվազել են 1,6%–ով, ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն ավելացել են համապատասխանաբար 5,3 և 1,4%–ով։

Հունիսին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական գները նվազել են 1,6%–ով, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների անկմամբ (3,9%)։

Միաժամանակ 2018 թ.–ի հունվար–հունիսին, 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն ավելացել են 2,4%–ով։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2018 թ.–ին նախատեսված է 4%–ի սահմանում (±1,5%)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև