ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է #երբշահումես ակցիայի մենկարկի մասին

09.07.2018 17:21
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է #երբշահումես ակցիայի մենկարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը  Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ  հայտարարում են հերթական ակցիայի մեկնարկի մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի նպատակն անկանխիկ վճարումները խթանելն է։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ,  կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝  կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Renault Logan ավտոմեքենա:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է հուլիսի 1–ից մինչև հոկտեմբերի 1–ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` նվազագույնը 100.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում, կուտակել բոնուսներ և մասնակցել Բանկի կողմից խաղարկվող արժեքավոր մրցանակների խաղարկությանը:

«Ակցիայի ավարտից հետո 100 ամենաշատ բոնուսային միավոր կուտակած քարտապանները  կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը»,– ասվում է հաղորդման մեջ։

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

#երբշահումես ակցիայի անկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում,  www.vtb.am պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև