ԵԶԲ–ն 6 մլն դոլար կտրամադրի Արարատբանկին ՀՀ–ում ՓՄՁ–ների ֆինանսավորման համար

11.07.2018 15:45
ԵԶԲ–ն 6 մլն դոլար կտրամադրի Արարատբանկին ՀՀ–ում ՓՄՁ–ների ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ–ն և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) չորեքշաբթի  ստորագրել են 6 մլն դոլարի վարկային պայմանագիր, որը նախատեսում է Հայաստանում միկրովարկավորման ծրագրերի ֆինանսավորում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։

Պայմանագիրը ԵԶԲ–ի կողմից ստորագրել է ակտիվների և պասիվների կառավարիչ Դմիտրի Լադիկով–Ռոևը, Արարատբանկի կողմից` բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

Ըստ պայմանագրի, ԵԶԲ–ն Արարատբանկին կտրամադրի միջոցներ ՓՄՁ–ներին աջակցելու համար թիրախային վարկային գծեր բացելու միջոցով։

«Ուրախ եմ ստորագրել նոր պայմանագիրը, որը կամրապնդի և կընդլայնի մեր համագործակցությունը ԵԶԲ–ի հետ։ Այս պայմանագրի շրջանակում ներգրավված ֆինանսական միջոցները թույլ կտան մեր հաճախորդներին առաջարկել ավելի հասանելի և մրցունակ վարկային պրոդուկտներ և մեր ներդրումը կատարել հայկական տնտեսության զարգացման գործում», – հայտարարեց Օսիպյանը։

Լադիկով–Ռոևն իր հերթին նշեց, որ ԵԶԲ–ն արդեն ունի Արարատբանկի հետ աշխատանքի հաջող փորձ, որի հետ նրանք դեռ 2012 թ.–ին իրականացրել են միկրովարկավորման ծրագրեր։

«Կարծում ենք, որ նախագծի իրականացումը կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը միկրո և փոքր բիզնեսի կայուն զարգացման, մրցունակ միջավայրի ստեղծման և արտադրության ծավալների աճի, ապրանքների և ծառայությունների տեսականու ընդլայնման, արտադրանքի որակի բարձրացման համար», – հայտարարեց Լադիկով–Ռոևը։

Նրա խոսքով, միկրո և փոքր բիզնեսին աջակցելու շնորհիվ կգրացնվի Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման շոշափելի արդյունք։

«Արարատբանկ» ԲԲԸ–ն  («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 72.73 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 18,33 տոկոսը` ՎԶԵԲ–ին, «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը` 8,58 տոկոսը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: 2009 թվականին Բանկին են միացել Հայաստանը և Տաջիկստանը: 2010 թվականին միացել են նաև Բելառուսի Հանրապետությունը, իսկ 2011 թվականին` Ղրղըզստանը: Յուրաքանչյուր մասնակից պետություն Բանկի խորհրդում նշանակում է իր իրավասու ներկայացուցչին և նրա տեղակալին: Բանկի վարչության նախագահն է Դ.Վ. Պանկինը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև