ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը

13.07.2018 16:32
ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ  փոխանցումների ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն՝ Բանկի 157 բանկոմատների միջոցով։

Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն արդեն մեկ տարի է, ինչ կարող են շուրջօրյա առցանց փոխանցումներ կատարել իրենց Visa քարտերից բոլոր այն Visa քարտերին, որոնք թողարկվել են ոչ միայն ՀՀ բանկերի (այդ թվում ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից), այլև նաև միջազգային բանկերի կողմից՝ ողջ աշխարհում: Ծառայությունը հասանելի է 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և եվրոյով փոխանցումների համար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Քարտից քարտ փոխանցումներ կարելի է իրականացնել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր Cash-in բանկոմատների միջոցով, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa  քարտապաններին հնարավորություն կընձեռի․

  • անմիջապես անվճար համալրել քարտը/քարտային հաշիվը մինչև 90 հատ կանխիկ թղթադրամներով (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներով, ինչը համալրման գործընթացը դարձրել է առավել հարմարավետ և վայրկյաններ տևող,
  • անմիջապես փոխանցել քարտին համալրված գումարն ամբողջ աշխարհով:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին հարազատներին ու մտերիմներին դրամական փոխանցումներ իրականացնելիս չսահմանափակվել Բանկի աշխատանքային ժամերով և խնայել մասնաճյուղեր այցելելու վրա ծախսվող ժամանակը:

Ծառայության գործարկման 1 տարվա ընթացքում հաճախորդները ցուցաբերել են վերջինիս հանդեպ պահանջարկի պրոգրեսիվ աճ, ինչը հերթական անգամ ապացուցեց հաճախորդների սպասարկման հեռահար համակարգերի հանդեպ աճող պահանջվածությունը։

Քարտից քարտ դրամական փոխանցումների համար գործում է 0,9% - ից մինչև 2% միջնորդավճար, որը գանձվում է քարտից ավտոմատ կերպով գործարքի անցկացման պահին։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև