Mon, 15 December
-1.9 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 87,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերն հուլիսի 9–ից 13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 87,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 481,43, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 10,7 մլն եվրո և մոտ 1639,5  մլն ռուբլի, համապատասխանաբար, 562,53 դրամ և 7,65 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միևնույն ժամանակ, ներբանկային շուկայում վաճարվել է մոտ 99,3 մլն դոլար, 15,5 մլն եվրո ու 622,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 482,59 դրամ, 566,18 դրամ ու 7,75 դրամ կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հուլիսի 2–ից 8–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 55,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 51,7 մլն ($1– 481,17 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Բավրա

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img