Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

16.07.2018 15:08
Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է Բանկի Թիմի կողմից անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված և իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության մասին»,- նշել են Բանկից:

«Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել 2017-2018թթ Mastercard-ի հետ համատեղ իրականացված «Վճարեք Mastercard-ով ընտանիքով և անցկացրեք Ամանորը Դուբայում» , ֆուտբոլային կարևորագույն իրադարձության՝ UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված «Հանդիպեք չեմպիոններին» երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաև այլ մարքեթինգային արշավների համար:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև