ՎՏԲ-Հայաստան Բանկում դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու համար կգործի IntelЕxpress համակարգը

17.07.2018 11:47
ՎՏԲ-Հայաստան Բանկում դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու համար կգործի IntelЕxpress համակարգը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

IntelExpress դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են` փոխանցման ուղարկման և վճարման գործընթացի արագությունը, համակարգի բարձր հուսալիությունը և հաճախորդների համար ցածր սակագները:

IntelExpress փոխանցումների համակարգի հիմնական պայմաններն են`

արագությունը՝ փոխանցումը հասանելի է ստացողին ուղարկելուց հետո ընդամենը 10-15 րոպեի ընթացքում; փոխանցման արժույթը` ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի;

դրամական փոխանցումը հասանելի է փոխանցման երկրի IntelExpress համակարգի սպասարկման ցանկացած կետում; գումարի փոխանցման համար հաճախորդից գանձվող միջնորդավճար՝ 1%-ից մինչև 2%։

Նշվում է նաև, որ IntelExpress համակարգի սպասարկման կետերի քանակը կազմում է 80 հազար աշխարհի 44 երկրներում։

Դրամական փոխանցման առավելագույնս հարմարավետ ստացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել քարտին փոխանցման հաշվեգրման ծառայությունից՝ Բանկի Տեղեկատվական կենտրոն մեկ զանգի միջոցով։ Տվյալ ծառայությունը ստեղծում է լրացուցիչ հարմարավետություն դրամական փոխանցումներ ստացողների համար, որոնք առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և մեկ զանգով կարող են անվճար ստանալ իրենց փոխանցումները քարտին։

Փոխանցումը քարտին ստանալու համար  հաճախորդին անհրաժեշտ է զանգահարել Բանկ` 8787 համարով, նշել անձնական տվյալները և դրամական փոխանցման տվյալները։

Դրամական փոխանցումը նախընտրած արժույթով ակնթարթորեն կհաշվեգրվի հաճախորդի քարտին և հասանելի կլինի բանկոմատի միջոցով կանխիկացման համար։

Այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ, Բանկն առաջարկում է MasterCard Standard տեսակի հատուկ VTB Transfer քարտ, որը, բացի վերը նշված ծառայություններից, հաճախորդներին հնարավորություն է տալիս նաև ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ և արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև