Կոնվերս Բանկը կօժանդակի ֆինթեք ստարտաթերին «Սևան ստարտափ»–ի շրջանակում

23.07.2018 19:12
Կոնվերս Բանկը կօժանդակի ֆինթեք ստարտաթերին «Սևան ստարտափ»–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 22-ին Սևանում մեկնարկեց «Սևան Ստարտափ սամիթ-2018»-ը, որին Կոնվերս Բանկը մասնակցում է որպես հովանավոր և աջակից՝ միջոցառման մասնակիցներին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Summit–ի օրերին դրամի կանխիկ շրջանառությունը տարածքում սահմանափակվելու է: Գործարքներ իրականացվելու են բացառապես վճարային քարտերով, ինչն ապահովելու համար  տաղավարներում տեղադրվել են Կոնվերս Բանկի POS տերմինալներ։ Մասնակիցները, միաժամանակ, կարող են վճարային քարտեր ստանալ Բանկի տաղավարում, իսկ լիցքավորել կամ վճարում իրականացնել Բանկի վճարային տերմինալներով»,- ասաց Կոնվերս Բանկի Հատուկ նախագծերի զարգացման  ղեկավար Ստեփան Արզումանյանը:

Բացի այդ, Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ այս տարի կներկայացվեն նաև ֆինթեք ոլորտում ստարտ ափ-եր, որոնցից մտահղացման իրականացման համար լավագույնը ճանաչված ստարտափը ֆինանսական աջակցություն կստանա բանկից:

«Կոնվերս Բանկի մասնակցությունը «Սևան ստարտ ափ սամիթ»-ին պատահական չէ: Մենք կարևորում ենք նորարարական մտածելակերպը, նորարար լուծումների ներդրումը տնտեսության մեջ և վստահ ենք, որ նման մտածելակերպ ունեցող երիտասարդների շնորհիվ ունենալու ենք ավելի լավ ապագա: Այդ իսկ պատճառով էլ Բանկի աջակցությունը ստարտ ափ-երին այս նախաձեռնությանը մասնակցությամբ չի եզրափակվելու: Կոնվերս Բանկը  նախատեսում է մոտ ապագայում ներդրումներ կատարել այդ ոլորտում»,-  ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Մասնավորապես, նշվեց, որ Կոնվերս Բանկը պատրաստ է քննարկել ու իրականացնել առանձին նախագծեր ֆինթեք ընկերությունների հետ՝ ստեղծելով համատեղ պրոդուկտներ և ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև