ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի կազմակերպած «Innovation award» ֆորումի «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում

27.07.2018 16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի կազմակերպած «Innovation award» ֆորումի «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել MasterCard միջազգային վճարային համակարգի կազմակերպած «Innovation award» ֆորումի «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի առևտրային և սպասարկման կետերի Pay Pass (ալիք) լոգոտիպով տերմինալին ընդամենը մեկ հպման միջոցով:

PayPass անհպում վճարումների տեխնոլոգիան քարտային վճարումենրի իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և ապահով եղանականերից է: MasterCard PayPass անհպում քարտերի առավելություններն են`

Անվտանգությունը – վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն քարտապանը ամբողջությամբ վերահսկում եք վճարման գործընթացը` այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:

Հարմարավետությունը – անհպում քարտով վճարումներ կատարելը շատ հեշտ է` ընդամենը պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն, և վճարումը մեկ վայրկյանում կիրականացվի:

Արագությունը – վճարումներն իրականացվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, իսկ 10 000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների համար չի պահանջվում PIN կոդի մուտքագրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard միջազգային վճարային համակարգի  համագործակցությունն ունի արդեն 7 տարվա պատմություն, որոնց ընթացքում տարեցտարի այն կրել է առավել  շահավետ և արդյունավետ բնույթ երկու գործընկերների համար: Գործարկվել են մի շարք պրոդուկտներ, ծառայություններ և ակցիաներ, որոնք ուղղված են սպասարկման որակի, հաճախորդների հարմարավետության և շահավետության բարձրացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև