Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.–ի հունիսին նվազել է 50,2 մլն դոլարով

31.07.2018 20:12
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018 թ.–ի հունիսին նվազել է 50,2 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2018 թ.-ի հունիսի վերջի տվյալներով կազմել 6 704.2  մլն դոլար` մեկ ամսում կրճատվելով 0,74%-ով կամ 50,2 մլն դոլարով, հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ըստ ԱՎԿ տվյալների, Հայաստանի արտաքին պետական պարտքը 2018 թ.-ի հունիսի վերջում կազմել է 5 449.2 մլն դոլար` կրճատվելով 45 մլն դոլար:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 879.1 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (18 մլն դոլարի անկում), իսկ հանրապետության Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 570 մլն դոլար (26,4 մլն դոլարի անկում):

Հայաստանի ներքին պարտքը 2018 թ.-ի հունիսի վերջին կազմել է 1 255 մլն դոլար` նվազելով 5,17 մլն դոլարով: Ընդ որում, մոտ 1 101.7 6 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտքին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 144.3 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև