Բնակարան գնելը դարձել է ավելի մատչելի. Յունիբանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները

01.08.2018 12:50
Բնակարան գնելը դարձել է ավելի մատչելի. Յունիբանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վարկով բնակելի գույք ձեռք բերելը դառնում է ավելի մատչելի:

Յունիբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները` նվազեցնելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Այսուհետ Ազգային Հիփոթեքային և Բնակարան Երիտասարդներին ընկերության ծրագրերի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման համար վարկերը կտրամադրվեն սկսած 8.2% տարեկան տոկոսադրույքով:

Ի դեպ` Բնակարան Երիտասարդներին ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի 2% (Երևան) կամ 4% (մարզեր) սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման նպատակը բնակչության լայն զանգվածի համար բնակարանների ձեռքբերումն ավելի մատչելի դարձնելն է:

«Հիփոթեքային վարկերի հասանելիությունն ամենաարդիական հարցերից մեկն է և մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլ նաև ` պարզեցնել վարկերի տրամադրման գործընթացը: Յունիբանկը շատակտիվ է հիփոթեքի շուկայում` առաջարկելով վարկեր նաև արտոնյալ պայմաններով: Բնակչության մոտ հատկապես մեծ պահանջարկ են վայելում մեր կողմից առաջարկվող առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը», - նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի հիփոթեքային վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև