03.08.2018 19:42
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), որը կառավարում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցները, և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են համաձայնագիր 1մլն դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին «Առողջապահության առաջնային օղակում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման արդիականացում» նախագծի ֆինանսավորման համար։
Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, համապատասխան փաստաթուղթն այս տարվա ապրիլին ստորագրել են ԵԶԲ–ի վարչության նախագահ Ա. Բելյանինովն ու ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը։
Նախագիծն ուղղված է առաջնային բժշկական օգնության հաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման մեթոդների կատարելագործմանը, այն կիրականացվի ՀՀ–ի` աղքատության առավել բարձր մակարդակ ունեցող երեք մարզերում` Լոռի, Սյունիք և Տավուշ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: