ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է նոր ծրագիր` «Ավտովարկերի գնում»

07.08.2018 15:34
ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է նոր ծրագիր` «Ավտովարկերի գնում»

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է նոր ծրագիր` «Ավտովարկերի գնում», որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։:

Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին՝ իրենց ավտովարկերը տեղափոխել ՎՏԲ-Հայաստան Բանկ` բարելավված պայմաններով` թեթևացնելով ամսական վարկային բեռը։

«Վարկերը գնվում են հենց Ավտովարկ պրոդուկտի տեսքով` սկսած ընդամենը 13.5%-ից մինչև 60 ամիս մարման ժամկետով: Ավտովարկի գնման պահին ավտոմեքենայի ժամկետը չպետք է գերազանցի արտադրման պահից 10 տարին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ավտովարկերի գնման ակնհայտ առավելություններից են նաև այն, որ`

ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող կազմակերպության ծառայություններից: Ավտոմեքենայի գնահատումը Բանկը կատարում է անվճար:

Վարկի ողջ ընթացքում Բանկն իրականացնում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրում (Կասկո ապահովագրություն):

Ավտովարկի գնման նախնական որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, որի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի առկայությունը (հանրային ծառայությունների համարանիշ):

ՎՏԲ-Հայաստան բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով 87-87 Միասնական տեղեկատվական կոնտրոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև