ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել

23.08.2018 18:45
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Շուրջ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն ՀՀ դրամի տույժ-տուգանք:

«Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ աճ՝ պայմանավորված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից վերավարկավորման նպատակով առաջարկվող գյուղատնտեսական վարկերի աննախադեպ բարենպաստ պայմաններով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ստորև կարող եք ծանոթանալ տուժանքների ներման պայմաններին։

ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներում է 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժերը, եթե վերջիններս համաձայնում են միանվագ մարել մնացած պարտավորությունը կամ, վճարելով միայն տոկոսագումարը և դատական ծախսերը՝

  • պարտավորվում են մինչև 1 տարի անտոկոս ժամանակաշրջանում մարել մնացած պարտքը կամ
  • ստանում են վարկ մինչև 4 տարի ժամկետով (վերավարկավորման պայմանները տե՛ս ստորև ներկայացված աղյուսակում):

Տուժանքների ներման գործընթացը շարունակվելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Բոլոր այն վարկառուները, որոնք ցանկություն ունեն օգտվելու այս հնարավորությունից, պետք է այցելեն իրենց սպասարկող մասնաճյուղ, ավելի մանրամասն ծանոթանան  պարտավորությունների ներման գործընթացի պայմաններին և դիմում ներկայացնեն։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև