ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և ՎԶԵԲ–ը ՓՄՁ-ների ֆինանսավորմանն ուղղված 17 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

27.08.2018 12:44
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և ՎԶԵԲ–ը ՓՄՁ-ների ֆինանսավորմանն ուղղված 17 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կնքել են 17 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, այդ թվում` 3 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 4 միլիոնը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև