Յունիբանկը համակարգչային դասասենյակներ և դպրոցական պարագաներ է նվիրում սահմանամերձ դպրոցներին

03.09.2018 18:37
Յունիբանկը համակարգչային դասասենյակներ և դպրոցական պարագաներ է նվիրում սահմանամերձ դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և                       Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական  միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները:  Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին  տեղի ունեցավ  Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային                       դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված   և հագեցված են ժամանակակից տեխնիկայով`   համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ  դպրոցական կահույք,  ծրագրային ապահովում, - նշեց                       Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: -   Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները                       անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի  նկատմամբ»:

Յունիբանկը  Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600                       աշակերտներին նվիրեց նաև դպրոցական    պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ  անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին                       վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին   համակարգիչներ:

«Մենք  շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին  օժանդակելու համար, - նշեց Բերդավանի միջնակարգ  դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Երեխաների համար  կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի                       հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր  հովանավորի շնորհիվ»:

Սա   առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին :  Կրթության բարելավման   ծրագրի շրջանակներում, համակարգչային  դասասենյակ  արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի  քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն  Արցախի  երկու դպրոցներում:

«Մեր  ծրագիրը երկարաժամկետ   է, և դրանում արդեն  ներառվել են  այլ դպրոցներ, որոնք ևս         ունեն  համակարգչային  տեխնիկայի կարիք, - նշեց Յունիբանկի                       Վարչության նախագահ Մեսրոպ  Հակոբյանը:  - Դպրոցների  տեխնիկական   հագեցվածությունը պետք  է համապատասխանի  ժամանակակից  պահանջներին:  Մենք  շարունակելու ենք աջակցել  կրթական հաստատություններին,  հատկապես` սահմանամերձ դպրոցներին»:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև