Կոնվերս բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը

05.09.2018 15:57
Կոնվերս բանկն  ավարտել է  երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.Կոնվերս Բանկն հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի  հերթական  տեղաբաշխումը: 2018թ ապրիլի 26-ին սկսված գործընթացի  շրջանակներում տեղաբաշխվել են պարտատոմսեր երեք արժույթներով:

«Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական թողարկման շրջանակներում տեղաբաշխվել են ոչ միայն դրամային և դոլարային, այլև եվրո արժույթով պարտատոմսեր: Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն»,-ասել է  Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը::

Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

«Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն դոլար է՝ տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն եվրո է՝ տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Նշվում է, որ սեպտեմբերի 5-ին  պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև