Կոնվերս բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո վայելելու հնարավորություն ստացան

11.09.2018 20:35
Կոնվերս բանկի հաճախորդները կրկին արգենտինական տանգո վայելելու հնարավորություն ստացան

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց «Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում» միջոցառումը:  Արդեն երկրորդ տարին անընդմեջ   Կոնվերս Բանկի   հաճախորդները  առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները, այդ թվում` Կոնվերս Բանկը:

«Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր՝ այդ թվում մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթի  շրջանակում այս տարի արգենտինական տանգո դիտելու և master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու Իջևանում»,- ասաց  Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:

Նա նշեց նաև, որ պարոն Էդուարդո Էռնեկյանը արդեն մոտ երկու տասնամյակ Հայաստանում ակտիվ ներդրումային և բարեգործական գործունեություն է ծավալում, աջակցում երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի:

«Նման միջոցառումները նպատակ ունեն էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին: Այնպիսի  զգացմունքային ու կրքոտ պարը՝  ինչպիսին  տանգոն է, հիանալի փոխանցում է արգենտինական մշակութային առանձնահատկությունները: Միջացառման շրջանակներում՝ սեպտեմբերի 10-16-ը, մենք ոչ միայն տանգոյի կատարումներ, այլև արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի դիտելու հնարավորություն կունենանք»,- եզրափակեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև