ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

18.09.2018 16:38
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում` 1 տարի պաշտոնավարման ժամկետով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև