ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայությունը

24.09.2018 15:23
ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնարկատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այն հնարավորություն է ընձեռում հայաստանյան ձեռնարկատերերին իրականացնել էլեկտրոնային առևտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտասահմանում` խթանելով հայկական արտադրության ապրանքների զարգացումն ու տարածումը ողջ աշխարհում:

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

• էլեկտրոնային վճարման հնարավորություն տեղական և միջազգային ՝ ArCa, VISA և Mastercard քարտերով,• էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure համակարգ, որը բացառում է զեղծարարության հնարավորությունը ինչպես քարտապանների, այնպես էլ ինտերնետային խանութների սեփականատերերի համար,
• գործարքների չեղարկման պարզ և արագ գործընթաց
• անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը
• էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման հնարավորություն ինչպես կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով
Ինտերնետ էկվայրինգի օգտագործումը խանութների սեփականտերերին հնրավորություն կընձեռի՝

• ավելացնել եկամուտը՝ առցանց գնումներ նախընտրող նոր հաճախորդ-քարտապանների ներգրավման արդյունքում;
• ավելացնել վաճառքների ծավալը, հնարավորություն ընձեռելով գնորդներին անմիջապես իրականցնել ապրանք գնելու ցանկությունը, վճարելով դրա դիմաց բանկային քարտով (“Իմպուլսիվ գնում”);
• ընդլայնել նպատակային լսարանի ծավալը՝ վճարում կարելի է կատարել աշխարհի ցանկացած կետից,
• նվազեցնել ծախսերը, որոնք կապված են կանխիկ դրամական միջոցների մշակման հետ. ընկերության ծախսերը համացանցում կատարվող գործարքների դեպքում ավելի քիչ են, քան տարածքների վարձակալման, խանութներում աշխատողների աշխատանքի վարձատրության, ինկասացիայի և այլն ծախսերը:

Ձեր հաճախորդները կստանան`

• ցանկացած ժամանակ ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը, գնումներ կատարելու հարմարավետություն;
• հաշված րոպեների ընթացքում նախընտրած ապրանքի կամ ծառայության գնման հնարավորություն:

Վիճակագրության համաձայն:
• խանութի ընտրության հնարավորության դեպքում, առավելություն է տրվում այն խանութին, որի հետ ավելի հարմար է իրականցնել հաշվարկ;
• վիճակագրորեն ամրագրված է, որ ցանկացած էկվայրինգ մեծացնում է գնումների ընդհանուր չափը, երբեմն մեկ երրորդ չափով, հատկապես, եթե ձեռք է բերվում մի քանի էժան կամ հարակից ապրանք:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև