ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը

26.09.2018 11:01
ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին ինքնուրույն դիմել Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը։

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր: Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը: Այնուհետև, ներկայացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ», – նշվում է բանկի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ։

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ ՎՏԲ–Հայաստան Բանկը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից:

«Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող Բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև