ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

28.09.2018 17:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու  կամ  արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:

Նոր պրոդուկտային շարքի շրջանակներում Բանկն առաջարկում է ՀՀ դրամով վարկեր և վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ սկսած տարեկան 13%-ից: Նոր պրոդուկտային շարքը ներառում է նաև անգրավ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով հայտի քննարկման և հաստատման նվազագույն ժամկետով:

Բիզնես-վարկերի մարման ժամկետները.

  • շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 36 ամիս
  • հիմնական միջոցների համալրման և վերաֆինանսավորման համար՝ մինչև 60 ամիս ժամկետով:

Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում Հայաստանի հանրապետության տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման  վերաբերյալ  ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝  87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև