Հայաստանից կապիտալի արտահոսք չկա, դեպոզիտների ծավալն ավելացել է 100 մլրդ դրամով. Ջավադյան

01.10.2018 15:39
Հայաստանից կապիտալի արտահոսք չկա, դեպոզիտների ծավալն ավելացել է 100 մլրդ դրամով. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանից կապիտալի արտահոսք չկա, դեպոզիտների ծավալն ավելացել է 100 մլրդ դրամով, կիրակի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Նա նշեց, որ տարեսկզբի տվյալներով, երկրում գրանցվել է կապիտալի` գրեթե 7%–ով ավել ներհոսք` 2017 թ.–ի համեմատ։ Լուրջ արտահոսք գրանցվել է «թավշյա հեղափոխության» առաջին օրերին, սակայն այն արագ վերականգնվել է։

«Այսօր հայկական բանկերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց ավանդների ցուցանիշն աճել է, հակառակը, եղել է արտահոսք ՌԴ–ից դեպի Հայաստան և այլ երկրներ։ Մենք չենք ունեցել գլոբալ արտահոսք, այն կրել է սեզոնային բնույթ և տևել է մի քանի օր», – նշեց Ջավադյանը։

Նա նաև ասաց, որ ներհոսքը հիմա անգամ ավել է, քան եղել է, ավանդների ծավալը կազմել է 2,5 տրիլիոն դրամ, իսկ հիմա աճել է 100 մլրդ դրամով։

ԿԲ–ի տվյալներով, Հայաստանի բանկերում ավանդներն օգոստոսի վերջի դրությամբ կազմել են 2 730,9 մլրդ դրամ (ամսվա ընթացքում 1,1%–ի աճ) ($1 – 482,71 դրամ)։–0–


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև