ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

04.10.2018 12:35
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը, որն ավելի վաղ գտնվում էր Արգիշտի 7 հասցեում, կսպասարկի իրավաբանական անձ հաճախորդներին հետևյալ հասցեում. ք. Երևան, Մոսկովյան 35, տարածք 71/2, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր ժամանակակից և ընդարձակ «Մոսկվա» մասնաճյուղում Բանկի իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին տրամադրվում է ի/ա համար մշակված պրոդուկտերին և ծառայությունների ողջ շարքը, մասնավորապես:

  • Փոքր և միջին բիզնեսի վարկավորում, տարբեր փաստաթղթային պրոդուկտների տրամադրում, երաշխիքներ, լիզինգ և այլն:
  • Հաշվարկա-դրամարկղային սպասարկում, որը ներառում է հաշվի բացում և սպասարկում, դրամական փոխանցումներ, գործարքներ կանխիկով և այլն:
  • Business Card-րի տրամադրում:
  • Ավանդների ներգրավում և այլն:

«Նոր մասնաճյուղը հագեցված է բանկային գործառնությունների արագ, հուսալի և որակյալ անցկացման համար անհրաժեշտ ժամանակակից և տեխնոլոգիական սարքավորումներով: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգից, ինչը նրանց թույլ կտա խնայել ռեսուրսները և ժամանակը», – նշված է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև