Կոնվերս բանկն զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք

09.10.2018 17:52
Կոնվերս բանկն զիջել է շուրջ 320 մլն դրամի  չափով տույժ տուգանք

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի  չափով տույժ տուգանք: Համաներման գործընթացում  ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մենք պատրաստակամ են քննարկել  Կոնվերս բանկի մասնաճյուղեր մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 31–ը  ներկայացված բոլոր  դիմումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել  մինչև 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր»,- հայտնում են բանկից:

Թեև ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են  միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս բանկը  պատրաստակամություն է հայտնում քննարկել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ՝  մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:

«Ակնկալում ենք, որ առաջիկայում հաճախորդների հոսքը կակտիվանա, իսկ բանկի նախաձեռնած համաներման ծրագիրը խթան կհանդիսանա հաճախորդների հետ համագործակցության նոր եզրեր գտնելու և հաճախորդների վարկային պատմության վերականգնման համար»,- նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև