Փաշինյան. թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար

10.10.2018 12:55
Փաշինյան. թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի բանկային համակարգի տվյալները, որոնք հիմք են ստեղծում տնտեսական թռիչքի համար։

«Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար», – գրել է նա Facebook–ի իր էջում` ներկայացնելով բանկային համակարգի որոշ ցուցանիշներ։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով։

ՀՀ Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն, օգոստոսի արդյունքներով բանկային համակարգի ակտիվները կազմել են 4588,7 մլրդ դրամ (3,7%–ոց աճ` մայիսի համեմատ), պարտավորությունները` 3 849,9 մլրդ դրամով (3,8%–ի աճ), իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերը`2 786,7 մլրդ դրամ (3,3%–ի աճ), ներդրումները` 2730,9 մլրդ դրամ (4,3%–ի աճ)։

Ըստ Ազգայի վիճագրական կոմիտեի տվյալներով, 2018 թ.–ի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,7%–ով ($1 - 485,99 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև