ՎՏԲ – Հայաստան Բանկն առաջարկում է արագ և հարմարավետ վարկեր տարաժամկետ վճարումով

10.10.2018 15:59
ՎՏԲ – Հայաստան Բանկն առաջարկում է  արագ և հարմարավետ վարկեր տարաժամկետ վճարումով

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման զարգացման և կատարելագործելու նպատակով պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ հետ: ՎՏԲ-Հայաստան Բանկը աշխատում է իր հաճախորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել և ներկայացնում է արագ վարկավորման նոր պայմաններ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկն առաջարկում է օգտվել ՄՏՍ-ի 73 սպասարկման կետերից, որտեղ հաճախորդները կարող են ստանալ վարկ տեղում հետևյալ ապրանքատեսակների համար. հեռախոսներ, պլանշետներ, երթուղիչներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Վարկի ձևակերպումը կզբաղեցնի ընդամենը մի քանի րոպե:

Նշվում է, որ ՎՏԲ Բանկը մշակել է հարմար և ճկուն վճարման համակարգ. նախնական վճար - 0%, տոկոսադրույք -0%, ամսական վճար հիմնական գումարից - 1%։

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի ջանքերի շնորհիվ, բանկային ֆինանսավորմամբ ապրանք ձեռք բերելը դարձել է ավելի հարմար եւ արագ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև