Նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր բանկերի ARCA, VISA, MASTERCARD քարտապաններին

10.10.2018 17:25
Նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր բանկերի ARCA, VISA, MASTERCARD  քարտապաններին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական  ու հարմարետ, և գործարկում Card to Card  ծառայությունը, որը  շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից, նշում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ծառայությունը հասանելի է և պարզ՝ օգտվելու համար:  Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցողները՝ միջազգային և տեղական փոխանցումներ կատարելով Կոնվերս Բանկի Վճարային պորտալի  միջոցով: Ծառայությունից օգտվելու համար Բանկ այցելելու կարիք չկա»,- նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի վճարային  պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում», – հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկը, ծառայության խթանման նպատակով, հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները  կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:

Card to Card ծառայության մանրամասները՝ հղումով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև