Mon, 15 December
-1.9 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ին շնորհել է շուկայի անդամի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ին շնորհել է շուկայի անդամի և արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակ, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Շուկայի անդամի ու մասնակցի կարգավիճակն ընկերությանը հնարավորություն է տալիս մասնակցել կորպորատիվ արժեթղթերի և արտարժույթի շուկաներում և/կամ հարթակներում կազմակերպվող առևտրին։ Դիվիսա Էյ Էմ-ին շնորհվել է «DIVАМ» առևտրային կոդը:

«Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ–ն գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2012 թվականի հուլիսի 10-ին։ Ընկերության միակ (100%) բաժնետերն է «Դիվիսա ՅուՔեյ Լիմիթեդ» (Դիվիսա) ընկերությունը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Բավրա

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img