19.10.2018 14:00
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում, որոնցից մեկն է սպորտին և առողջ ապրելակերպին աջակցությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Բանկը ակտիվորեն մասնակցում է սպորտային մրցումներին և կազմակերպում տարբեր միջկորպորատիվ մրցաշարեր, մրցումներ, հովանավորում է սպորտային միջոցառումներ:
«Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը հոկտեմբերի 12-20 ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը: Վարդան Դավթյանը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ-ի, ԱՊՀ-ի, Եվրոպայի բազմաթիվ մեդալների մեդալակիր», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է հաջողություն և հաղթանակ հայ բազկամարտիկին:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: