Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2018թ.–ի 9 ամսվա արդյունքում

19.10.2018 17:21
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2018թ.–ի 9 ամսվա արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը 2018թ.–ի 9 ամսվա արդյունքում։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2018 թ.–ի 9 ամսում կազմել է 51,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 28,5 մլրդ դրամի համեմատ (81,3%–ի աճ)։ Միաժամանակ, հանրապետությունում գործող բոլոր 17 բանկերը հունվար–սեպտեմբերն ավարտել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, Արցախբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Ինեկոբանկն ու Արդշինբանկը։ Առաջատարների հնգյակին բաժին է ընկնում ողջ բանկային շահույթի 57,1%–ը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, երկրում ամենաշահութաբեր բանկը 2018 թ.–ի 9 ամսվա գործունեության արդյունքում դարձել է Ամերիաբանկը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամակահատվածում գրանցված 5,3 մլրդ դրամ շահույթի համեմատ (49,8%–ի աճ)։

Երկրորդ տեղում Արցախբանկն է` 5,9 մլրդ դրամ շահույթով` 2017 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 1,7 մլրդ դրամի համեմատ (աճ` 3,3 անգամ)։

Երրորդ տեղում ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է, որը 2018 թ.–ի 9 ամսում գրանցվել է 5,5 մլրդ դրամի շահույթ (23,6%–ի աճ)։

Չորրորդն Ինեկոբանկն է` 5,5 մլրդ դրամ շահույթով (0,73%–ի աճ)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Արդշինբանկը։ Բանկի շահույթը 2018 թ.–ի 9 ամսում կազմել է 4,7 մլրդ դրամ` 2017 թ.–ի 9 ամսում գրանցված 4,4 մլրդ դրամ շահույթի համեմատ (6,43%–ի աճ)։

Բանկերի զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար որպես աղբյուր վերցվել է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Տեղեկագիրն ու գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև