Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ

22.10.2018 10:44
Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յուրաքանչյուր ավանդատու ձգտում է ընտրել այնպիսի ավանդ, որը կհամադրի  բարձր եկամտաբերություն, վստահություն և լրացուցիչ արտոնություններ: Չէ որ բանկային ավանդը ոչ միայն խնայողությունները պահպանելու, այլ նաև դրանք բազմապատկելու լավ տարբերակ:

2018թ.-ի հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասավ  ռեկորդային մակարդակի և կազմեց  2.7 տրիլիոն դրամ:

Փնտրելով գումարը ներդնելու ամենաշահավետ տարբերակը` մեկը նախընտրում է բարձր տոկոսադրույքը, մյուսը նախապատվությունը տալիս է համալրման կամ հետ կանչման հնարավորությանը` առանց եկամուտը  կորցնելու:

Շատ հաճախորդներ հետաքրքրված են ավանդի արժույթը փոխարկելու հնարավորությամբ: Յունիբանկը միավորել է այս բոլոր առավելությունները մեկ ավանդում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

«Ճկուն» ավանդի պայմանները համապատասխանում են անվանմանը: Ավանդը հնարավորություն է տալիս ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո/` տոկոսների պահպանման հնարավորությամբ, կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման, կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:

Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչև 8% տարեկան:

«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները, մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ և հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավալեգույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին», - նշել է Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:

Գրավիչ պայմանների և բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ,  Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137.4 մլրդ ՀՀ դրամը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև