Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

22.10.2018 17:21
Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ամփոփելով «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխության արդյունքները, Կոնվերս Բանկը  ճանաչել են լավագույնը` ռեպո և սվոպ գործառնություններում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկն «Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվում երրորդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Բանկի հերթական մրցանակը վկայում է բորսայական հարթակներում Բանկի ակտիվ գործունեության և թիմային արդյունավետ աշխատանքի մասին»,-  ասել են Կոնվերս Բանկում:

Նշենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն իններորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև