ԵՏՄ–ում դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա լուծել գումարի պակասի հարցը. Գլազև

23.10.2018 16:30
ԵՏՄ–ում դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա լուծել գումարի պակասի հարցը. Գլազև

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ում դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա լուծել գումարի պակասի հարցը, ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակում։

«ԵՏՄ այն պետությունները, որոնք առաջինը կներդնեն դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաները, կստանան հսկայական առավելություններ։ Եթե մենք կկարողանանք ազգային արժույթի մակարդակում իրամանացնել փողերի դրոշմակնքում, ապա մեր առջև կբացվեն հսկայական հնարավորություններ դրամական հոսքերը կառավարելու համար», – ասաց նա։

Գլազևը նաև նշեց, որ այդ կերպ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ փողերի և վարկային ռեսուրսների պակասի խնդիրը կարող է լուծվել տեխնոլոգիական մակարդակում։

«Փողերը կլինեն թիրախային, և եթե մենք ցանկանում ենք տրամադրել արտոնյալ վարկեր արդյունաբերական համագործակցության ընդլայնման համար, խթանել նորարարությունները, ապա թվային տեխնոլոգիաների օգնությամբ կկարողանանք հասնել նրան, որ փողերը կօգտագործվեն հենց այդ նպատակով։ Դրանք հնարավոր չի լինի փոխանակել արտարժույթով, տանոլ օֆշորային գոտիներ և այլն», – ասաց ՌԴ նախագահի խորհրդականը։

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը տեղեկացրեցին համաժողովի կազմակերպիչները։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար շրջանակների և փորձագետների համայնքի, համաշխարհային նշանավոր ընկերությունների ղեկավարներ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքը զուգորդված է «Եվրասիական տնտեսական շաբաթի» միջոցառումների հետ՝ խոշորագույն միջազգային գործնական համաժողովի ԵԱՏՄ տարածության վրա, ինչն ընդլայնում է փոխադարձ հնարավորությունները՝ բիզնեսի փոխշահավետ երկխոսության և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների համար:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցի ԱՄՆ-ից ներկայացուցչական պատվիրակություն, մասնավորապես՝ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև