Բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

23.10.2018 17:44
Բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր` հոկտեմբերի 23-ին, կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը՝ Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:

««Մալաթիա» մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով: Մասնաճյուղի աշխատանքաjին ժամերն են՝ երկուշաբթի- ուրբաթ՝ ժամը 9.30-17.00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը», - նշել են Բանկից՝ հավելելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև «Զվարթնոց» մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:

2018թ ընթացքում Կոնվերս Բանկը գործարկել է ևս երկու մասնաճյուղ՝ Երևանում և Գյումրիում. գարնանը մայրաքաղաքի կենտրոնում բացվել է «Երիտասարդական» մասնաճյուղը, իսկ ամռանը՝ տեղափոխությունից հետո, Շիրակի մարզկենտրոնում գործարկվել է «Գյումրի» մասնաճյուղը:

«Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել ևս 2 մասնաճյուղ», - եզրափակել են Բանկից:

Նշենք, որ Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երևան քաղաքում, իսկ 20-ը` ՀՀ մարզերում և Արցախում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև