Կոնվերս բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երևանյան երաժշտական փառատոնը

26.10.2018 16:15
Կոնվերս բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երևանյան երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին:  Ներկա էին  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մադամ Բաթերֆլայը» բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք, մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել  բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»,- իր խոսքում ասաց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:

«Ողջ աշխարհում ընդունված է, որ  բիզնեսն աջակցում է մշակույթի զարգացմանը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին, որ փառատոնին իր աջակցությամբ  մեզ հնարավորություն տվեց բեմադրել և մայր բեմում ներկայացնել աշխարհի ամենահայտնի բեմերում մշտապես մեծաթիվ հանդիսատես հավաքող «Մադամ Բաթերֆլայ» օպերան»,- իր խոսքում ասաց Լիաննա Ալեքսանյանը:

Նշվեց նաև, որ «Մադամ Բաթերֆլայ»-ը դասվում է աշխարհի ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական  մաքրությունն ու անկեղծությունը և նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որը օպերայի վերջում դառնում է խորը ողբերգական:

Հայաստանում «Մադամ Բաթերֆլայ»-ը առաջին անգամ ներկայացվել է 1934թ.-ին, Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում,  դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տասը տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև