Հայաստանի բանկերի ամենաշահավետ դրամային ավանդների ռենքինգը

31.10.2018 15:20
Հայաստանի բանկերի ամենաշահավետ դրամային ավանդների ռենքինգը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում նշվում է խնայողությունների համաշխարհային օրը: Հաշվի առնելով, որ Հայաստանում խնայողության ամենատարածված գործիքը բանկային ավանդներն  են, «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական բանկերում դրամային ավանդների լավագույն դրույքաչափերի վարկանիշը:

Վարկանիշը կազմելիս օգտագործվել են 2018 թ.-ի հոկտեմբերի վերջում ՀՀ առևտրային բանկերի պաշտոնական կայքերում տեղ գտած տեղեկությունները:

Ռենքինգը ներառում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները ամենաբարձր տոկոսադրույքով` մինչև 1 տարի (271-365 օր) տեղաբաշժման շամկետով: Ռենքինգը կազմելիս հաշվի չեն առնվել ավանդների գումարները, տոկոսների վճարման ժամանակահացույցը և ավանդների համալրման հնարավորությունը: Բանկերի կողմից անցկացվող ակցիաների կամ այլ հատուկ առաջարկների դեպոզիտային ապրանքները հաշվի չեն դիտարկվել:

Ինչպես ցույց է տվել ավանդների շուկայի վերլուծությունը, այսօրվա դրությամբ դեպոզիտների առավելագույն տոկոսադրույքը դրամով կազմում է տարեկան 10 տոկոս: Նման տոկոսադրույք Հայաստանում ներդրողներին առաջարկում է Հայբիզնեսբանկը` «Ժամկետային» ավանդի շրջանակում:

«ԱՌԿԱ« լրատվական գործակալության կողմից կազմված ռենքինգում երկրորդ տեղը զբաղեցնում է Արցախբանկը, որի ավանդի տոկոսադրույքը կազմում է 9,75%, երրորդ տեղը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը` «Շահավետ» ավանդով, որը կազմում է 9,5%:

Չորրորդ տեղում են Յունիբանկի, Կոնվերսբանկի և Բիբլոս բանկի ավադները,որորնց տոկոսոդրույքը կազմում է 9%:

Ավանդների ամենացածր տոկոսադրույքը գործում է Մելաթ բանկում` 3%:

Ընդհանուր առմամբ, դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում 2018 թ.-ի ընթացքում անկում են ցուցադրում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վերջին տվյալների, մինչև 12 ամիս ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 2018 թ.-ի սեպտեմբերին կազմել է 8,63%, ինչը պակաս է հունվարի ցուցանիշից 0,20 տոկոսային կետով:

Տոկոսադրույքների պակասեցման միտումը նկատվում է 2016 թ.-ից, երբ ԿԲ որոշել է թուլացնել դրամավարկային քաղաքականությունը: 2017 թ.-ի մարտին դադարեցվել է դրամավարկային քաղաքականության թուլացումը` սահմանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6 տոկոսի չափով, որը պահպանվում է մինչև այսօր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև