Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը

01.11.2018 15:23
Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար ամենակարևոր հարցերից մեկն է:

Ձեռնարկատերերի համար վարկային միջոցներն առավել մատչելի դարձնելու նպատակով, Յունիբանկը բարելավել է անգրավ վարկի պայմանները` նվազեցնելով վարկի տոկոսադրույքը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ «Անգրավ+» բիզնես վարկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին կտրամադրվի սկսած 11% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 4 մլն ՀՀ դրամ:

«Անգրավ+» վարկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաև հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում՝ վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ, 10 000 դոլար կամ 8 000 եվրո:

Վարկի բարելավված պայմանները, պարտադիր գրավի պայմանի բացակայությունը և անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը «Անգրավ+» վարկը հասանելի են դարձնում էլ ավելի մեծ թվով ձեռնարկատերերին: Այդպիսի մոտեցումը նպաստում է բիզնեսի արագ զարգացմանը և լավագույնս բավարարում հաճախորդների պահանջմունքները:

Անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին էլ ավելի ընդլայնել բիզնեսի ծավալները` բարձրացնելով արդյունավետությանն ու մրցունակությունը: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաև վարկի մարման ճկուն ժամանակացույց:

Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 71 մլրդ դրամը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև