01.11.2018 15:36
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն ամփոփել է «Խնայողությունների իմ տարբերակը» գաղափարների մրցույթի արդյունքները՝ կիրառելի 5 լավագույն գաղափարների հեղինակներին պարգևատրելով 100.000-ական դրամի չափով ավանդի սերտիֆիկատներով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Կոնվերս Բանկը մասնակցել է նաև Խնայողությունների օրվան նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով Բանկի 25-ամյակի կապակցությամբ վերջերս ներդրված «Կոնվերս 25» ավանդը:
«Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ցուցահանդեսի այցելուներին ներկայացված «Կոնվերս-25» ավանդի հիմնական առավելություններն են ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը», - նշել են բանկից:
Ներկայում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում ավանդատեսակներ (պլաստիկ քարտի անվճար տրամադրման հնարավորությամբ)՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Իսկ Բանկի՝ Հաճախորդներից ներգրավված միջոցների պորտֆելը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 175 մլրդ դրամ:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: