Կոնվերս Բանկն առաջարկում է ագրոլիզինգ` շահավետ պայմաններով

02.11.2018 12:50
Կոնվերս Բանկն առաջարկում է ագրոլիզինգ` շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը սկսել է  <<Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի>> շրջանակներում վարկավորումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաղորդմամբ, այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում  պետական սուբսիդավորմամբ  իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:

<<Ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ՀՀ  դրամով՝ մինչև 8 տարի մարման ժամկետով:  Վարկավորման տարեկան  առավելագույնը տոկոսադրույքը 11 տոկոս է, որից 7-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4 տոկոս>>, - ասել են Բանկում:

Այս ծրագրի շրջանակներում վարկային միջոցները կարող են ուղղվել  գյուղատնտեսության տարբեր ոլորտների՝ այդ թվում անասնաբուծության, բուսաբուծության (այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն), սառնարանային տնտեսության (այդ թվում՝ կաթի մթերման կայաններ), սպանդանոցային, ագրովերամշակող  արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերմանը:

Բանկից հայտնում են, որ  Կոնվերս Բանկը  մասնակցում է նաև <<ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրին>>  և <<Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին>>,  ինչպես նաև վարկավորում է իրականացնում սեփական ռեսուրսներով:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ,  Բանկի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելն աճել է 51 տոկոսով և կազմում է շուրջ 9,6 մլրդ դրամ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև