Երևանում Կոնվերս բանկի աջակցությամբ SME Banking Club –ի հերթական սեմինարը

05.11.2018 12:17
Երևանում Կոնվերս բանկի աջակցությամբ SME Banking Club –ի հերթական սեմինարը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 9-ին  Երևանում կկայանա SME Banking Club –ի հերթական սեմինարը` նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող  ՓՄՁ վարկավորման հնարավորություններին:

Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՄSME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային  մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և  ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների»,- ասել է SME Banking Club_ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

2010 թ.–ից վեր SME Banking Club-ը պարբերաբար տարածաշրջանային և միջազգային բանկային միջոցառումներ է իրականացրել Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եգիպտոսում:

«Սա SME Banking Club-ի  հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում առաջին  սեմինարն է Հայաստանում, որի նպատակը ոչ միայն  ՓՄՁ  ոլորտի զարգացման միտումների մասին համապարփակ տեղեկատվության փոխանցումն է մասնակիցներին: Մենք ակնկալում են, որ արդյունքում կստեղծվի Հայաստանում հարթակ, որի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը հիանալի նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար», – ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Երևանյան սեմինարին կմասնակցեն հյուրեր արտերկրից և  ՀՀ բանկային համակարգից: Մասնավորապես, որպես բանախոսներ հանդես կգան SME Banking Club–ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաև ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն և  Միխայիլ Մեդկոն՝ զեկույցներ ներկայացնելով ՓՄՁ  բանկինգի զարգացման միջազգային ամենաարդիական միտումների, ՓՄՁ ագրոսեկտորի վարկավորման,էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով հայտ cis@smebanking.club էլեկտրոնային հասցեին կամ SME Banking Club-ի ֆեյսբուքյան էջին : Սեմինարին մասնակցությունն անվճար է:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև