Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին

05.11.2018 18:16
Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների  հերթական վճարման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Կոնվերս Բանկը իրականացրել է AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերի արժեկտրոնների վճարում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության,  34 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց, ընդհանուր առմամբ,  վճարվել է մոտ 84 մլն 35 հազ ՀՀ  դրամ:

Կոնվերս Բանկը AMCOVSB22ER9 տրանշի  պարտատոմսերը տեղաբաշխել են 2017թ մայիսին: Տեղաբաշխված տրանշի պարտատոմսերի  ընդհանուր ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է, պարտատոմսերի  շրջանառության ժամետը՝ 24 ամիս,  արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5.75% տարեկան: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև