Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

15.11.2018 17:10
Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները։

«Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի  16-18-ը,  Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի <<Ուսանողական>>,  Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս Բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», - ասել են Բանկում` հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

Նշենք, որ  «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև  դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի` առանց սպասարկման վճարի:

Ուսանողների  միջազգային օրվան նվիրված ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/11/15/cashbackstudents/

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև