ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 88,2 մլն դոլար

19.11.2018 13:19
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 88,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 12–ից 16-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 88,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 486.95 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 9,2 մլն եվրո և մոտ 1875,8  մլն ռուբլի, համապատասխանաբար, 548,17 դրամ և 7,21 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միևնույն ժամանակ, ներբանկային շուկայում վաճարվել է մոտ 91,8 մլն դոլար, 16,9 մլն եվրո ու 714,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, 488,37 դրամ, 552,22 դրամ ու 7,28 դրամ կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, նոյեմբերի 5–ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 58,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 55,4 մլն դոլար ($1– 485,72 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև