Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունն առաջարկում են «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

19.11.2018 16:05
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունն առաջարկում են «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Ապահով հանգիստ»  փաթեթի առկայությունն ամանորյա արձակուրդների ընթացքում կնվիրի հաճախորդներին ապահովության, անհոգության և ֆինանանսական կայունության ամենահաճելի զգացողությունները:

Ձեռք բերելով «Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդները իրենց ամանորյա ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կստանան օգտվել հետևյալ ապահովագրական  ծառայություններից` բժշկական խորհրդատվություն 24/7, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում, դեղորայք, շտապ ատամնաբուժական օգնություն, բժշկական էվակուացիա, ֆինանսական փոխհատուցում՝ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում, ճանապարհորդության ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի, ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի  դեպքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը հաճախորդները կարող են ձեռք բերել ինչպես իրենց, այնպես էլ իրենք ընտանիքի անդամների համար, և որպես ամանորյա նվեր` հարազատներին: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ երկրագնդի ցանկացած կետ մեկնելիս: Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում բազմակի ուղևորությունների ժամանակ:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում,  www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև