Հայտարարվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ #myacbabank արշավի հաղթողը

20.11.2018 11:57
Հայտարարվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ #myacbabank արշավի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղի բացման կապակցությամբ հայտարարվել էր #myacbabank արշավը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնակցելով արշավին` հաճախորդները կարող էին հնարավորություն ստանալ իրենց ընտրությամբ  մեկնել   Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Բեռլին, Պրահա, Դուբայ կամ ստանալ Samsung Galaxy A8 սմարթֆոն։

Հայտարարված մրցույթի շրջանակում պետք էր այցելել բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղ, նկարվել ինտերակտիվ էկրանի միջոցով և հետևել արշավի մյուս պայմաններին։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բանկի պաշտոնական ֆեյբուքյան էջում լուսանկարների տեղադրումից հետո պարզապես անհրաժեշտ էր դրանք տարածել #myacbabank գլխագրով։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Քրիստինե Պետրոսյանը, ով կմեկնի Պրահա։

«Բացի այս, մրցույթի ամենաակտիվ մասնակիցներին այսօր հանձնեցինք մրցանակներ, որոնց մասին նախապես չէինք հայտարարել՝ մեկօրյա հանգիստ Ենոքավանում», - նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար` Արտյոմ Ղազարյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին կարելի է ծանոթանալ` հետևելով բանկի կայքին կամ պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև